Խոսրով Հարությունյանը ՀՀԿ-ի հետ ԱԺ մտնելու համար չէ որ համագործակցում է

13:03 • 01.03.12

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը ՀՀԿ-ի հետ համագործակցելու որոշում է ընդունել, ոչ թե ԱԺ-ում տեղ ունենալու համար, այլ քանի որ իր ղեկավարած կուսակցության գաղափարախոսությունը առավելագույնs համընկնում է ՀՀԿ-ի հետ: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՔԴԿ նախագահը:
«Անկախ նրանից մենք որևէ ֆորմատով ՀՀԿ-ի հետ կմասնակցենք ընտրություններին, թե ոչ, մեր համագործակցությունը չի դադարելու, և դա կուսակցության ցուցակում ընդգրկվելու նպատակ չունի»,- ասաց նա:

Մինչդեռ ըստ նրա՝ կան քաղաքական գործիչներ, որոնք դրական մասնակցություն կարող են ունենալ ԱԺ-ում և հանրային կյանքի կարգավորման հարցում, բայց չեն գտնվում ազդեցիկ կուսակցություննների շարքերում։ Ուստի նման միավորումների ձևով առաջադրվելուն Խոսրով Հարությունյանը կողմ է: « Ցանկացած կուսակցության նպատակն է նպաստ բերել հանրային կյանքին, իսկ այս առաքելությունը կարելի է արդյունավետ իրականացնել, միմիայն լինելով իշխանության մեջ»,-նշեց նա: