Թուրքական լիրան նոր խորհրդանիշ ունի
Թուրքիայի Կենտրոնական բանկն այսօր ներկայացրել է թուրքական լիրայի միջազգային պաշտոնական խորհրդանիշը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, թուրքական արժույթի խորհրդանիշն ընտրվել է ավելի քան 8.300 տարբերակներից, որոնք բաց մրցույթի շրջանակներում առաջարկել են քաղաքացիները:
Մրցույթում հաղթել է Թյուլայ Լյալեն, ով իր տարբերակն անվանել է «Համակրելի»: Ապրիլին նա խորհրդարանի գլխավոր ասամբլեայի կողմից հեղինակային վկայական կստանա:
Այսուհետ թուրքական լիրայի խորհրդանիշը կլինի մեկ եղջյուրով խարիսխի նմանակ` T և L լատինատառերի համադրությամբ: Մինչ այդ, լիրայի խորհրդանիշն էր «ֆունտ»-ի նշանը` ընդգծված մեկ կամ երկու L լատինատառով:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նշել է, որ «թուրքական լիրան ամբողջ աշխարհում ունի լավ հեղինակություն և ոչ մի անգամ բացասական արձագանքների չի արժանացել»:









