Մահացել է լեգենդար «Կառուզոյի հիշատակին» երգի հեղինակ Լուչիո Դալան (տեսանյութ)

16:55 • 01.03.12

Շվեյցարիայում կաթվածից մահացել է լեգենդար «Կառուզոյի հիշատակին» երգի հեղինակ Լուչիո Դալան: Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, նա մահացել է իր 70-ամյակից ընդամենը երեք օր առաջ: Դալան Շվեյցարիայում էր գտնվում հանգստի նպատակով:

«Դա ուղղակի անհնար է, ես խոսել եմ նրա հետ երեկ երեկոյան: Նա երջանիկ էր, հանգիստ…»,- ասել է երգահանի մոտ ընկերը` Ռոբերտո Սեռան: 

Նա բեմում իր դեբյուտը սկսել է 1962թ.-ից, 1964թ. առաջին անգամ հանդես է եկել սեփական ստեղծագործությամբ:

Նրա ամենահայտնի աշխատանքը «Կառուզոյի հիշատակին» երգն է` նվիրված հայտնի իտալացի օպերային երգիչ Էնրիկո Կառուզոյին: