Սալեհին, Դավութօղլուն և Մամեդյարովը կհանդիպեն Նախիջևանում

11:42 • 01.03.12

Մարտի 7-ին Նախիջևանում կհանդիպեն Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհին, Ահմեթ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը, հայտնում է «Զաման»-ը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են եռակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նաև «նպատակ կա զարկ տալ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման համատեղ ծրագրերին»: Մասնավորապես քննարկվելու են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև թմրանյութերի, զենքի և մարդկանց թրաֆիքինգի դեմ համատեղ պայքարի հարցերը: