Նալբանդյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ԵՄ փոխգործակցությանը վերևաբերող հարցեր

19:02 • 01.03.12

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ ունեցել 1 աշխատանքային ճաշ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահի՝ Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Անդրադառնալով օրերս ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը մի շարք՝ մասնավորապես Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերի շուրջ՝ ներառյալ Ասոցացման համաձայնագիրը, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն առնչվող առաջընթացը, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, Հայաստանում ընթացող բարեփոխումների դրական եւ արդյունավետ ընթացքը եւ դրանց՝ ԵՄ շարունակական աջակցությունը:

Խոսելով ԵՄ խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Այս պարագայում եւս կարող ենք արձանագրել Հայաստանի եւ Եվրոպական Միության մոտեցումների համահնչյունությունը՝ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, Մեծ Ութնյակի Դովիլում կայացած գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների 2012 թ. մայիսի 26-ի հայտարարության եւ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի համատեղ հայտարարության դրույթների ամբողջական իրականացմանը»: