ՄԱԿ-ի ռազմական միջամտությունը Սիրիայում ապարդյուն կլինի. Ռասմուսեն

17:25 • 01.03.12

Եթե նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մանդատ տրամադրի Սիրիայում ռազմական միջամտության համար, օպերացիան հազիվ թե հաջողությամբ պսակվի: Այս կարծիքը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Foreign Policy-ին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Հիմնական հարցը հետևյալն է. եթե մենք որոշենք միջամտել և եթե դրա համար լինեն օրինական հիմքեր և շրջանի աջակցությունը, արդյո՞ք դա խնդրի երկարաժամկետ լուծում կլինի », - ասել է Ռասմուսենը:

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն չի մասնակցի Սիրիայում ռազմական օպերացիային, այլև կառույցի հնարավորությունները չեն օգտագործվի մարդասիրական կամ բժշկական օգնություն տրամադրելու համար:

Հավելենք, որ Ռասմուսենի կարծիքով սիրիական ճգնաժամի լուծումը պետք է իրականացվի Արաբական երկրների լիգայի ակտիվ մասնակցությամբ: