Նիդերլանդներում էվթանազիայի արագ արձագանքման խմբեր կլինեն
Նիդերլանդներում այսօրվանից հատուկ ծառայություն է գործում, որը` կանչի դեպքում, էվթանազիա է իրականացնում տնային պայմաններում, հաղորդում է «ԻՆՏԵՐՖԱՔՍ» գործակալությունը:
Այդ նպատակով արդեն վեց հատուկ ստորաբաժանում է ստեղծվել:
Ծառայությունից կարող են օգտվել այն հիվանդները, որոնց բուժող բժիշկները արդեն հրաժարվել են դադարեցնել իրենց հիվանդների կյանքը:
Բազմաթիվ մասնագետներ արդեն իրենց բողոքն են հայտնել տվյալ նորամուծության դեմ: Նրանց կարծիքով, միայն բուժող բժիշկը կարող է որոշել, իմաստ ունի՞ էվթանազիա իրականացնել, թե՞ պետք է փորձել հիվանդին բուժել:
Հիշեցնենք, որ 2002թ.-ին Նիդերլանդներն առաջին երկիրն էր, որն օրինականացրեց էվթանազիան: Այդ ժամանակվանից սկսած տարեկան մոտ 3000 մարդ դիմել է կյանքին վերջ տալու կամավոր այդ միջոցին:









