Windows 8 –ն արդեն հասանելի է
Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Windows 8-ը մինչև պաշտոնապես շուկայում հայտնվելը, կարող են փորձարկել միայն Windows 7 օպերացիոն համակարգից օգտվողները, տեղեկացնում է BBC-ն:
Նոր համակարգի փոփոխությունները հիմնականում վերաբերում են արտաքին տեսքին, որն առավել հիշեցնում է բջջայիններում օգտագործվող Windows-ը: Ի տարբերություն նախորդների, Windows 8-ում բացակայում է Start ստեղնակը, որը փոխարինել է շարժվող պանելով, որի վրա գտնվում է «Մենյու»-ն:
Ընկերության Windows բաժանմունքի նախագահ Սթիվեն Սինովսկու խոսքերով` վերջին մի քանի ամիսներին համակարգում ավելի քան 100 հազ փոփոխություն է արվել:
Այս պահի դրությամբ դեռ չի նշվում թե Windows 8-ը երբ պաշտոնապես կհանվի շուկա:










