Փաշինյանը իշխանությանը կանչում է պատասխանատվության
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ հանրավաքի իր ելույթի ընթացքում հնչեցրեց բոլոր նրանց անուները ովքեր իր կարծիքով ամենաշատն են մեղավոր 2008թ-ի մարտի 1-ի դեպքերում:
«Օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու
1. Ռոբերտ Քոչարյանը: Նա պետք է մեղադրվի ժողովրդի վրա հրազենային կրակ բացելու մասին հրաման տալու և դիտավորյալ սպանություններ կատարելու, հեղաշրջում իրականացնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով վաստակած ամբողջ գույքը ենթակա է բռնագրավման: Նա պետք է զրկվի պետական պարգևներից:
2. Սերժ Սարգսյան` մեղադրվում է անզեն ցուցարարների վրա կրակելու հրաման տալու, պետական իշխանությոնը յուրացնելու, սահմանադրական կարգը տապալելու, անձնական դիրքը չարաշահելու մեջ: Կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով ձեռք բերած ամբողջ գույքը ենթակա է բռնագրավման: Պետք է զրկել պետական պարգևներից:
3. Հովիկ Աբրահամյան` պետք է մեղադրվի իշխանության գրավման և սահմանադրական կարգի տապալելմանը օժանդակելու, կոռուպցիայի, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, նրա գույքը ենթակա է բռնագրավման:
4. Հայկ Հարությունյան` անզեն ցուցարարների վրա հրազենային կրակ արձակել ու մասին հրաման արձակելու համար
5. Աղվան Հովսեփյան` սահմանված կարգով պետք է մեղադրվի մարտի 1-ի կազմակերպիչներին դիտավորությամբ չբացահայտելու, իշխանության գրավմանը մասնակցելու համար գույքը ամբողջությամբ ենթական է բռնագրավման , պետք է զրկել պետական պարգևներից:
Սույն շրջանակներում տարբեր հոդվածներով պետք է նաև պատասխանատվության կանչել Գորիկ Հակոբյանին, Վովա Գասպարյանին, Անդրանիկ Միրզոնյանին, Վահանգն Հարությանին»,-ասաց Փաշինյանը և ավելացրեց, որ սա իրավական և սահմանադրական անհրաժեշտություն է և ոչ թե քաղաքական վրեժխնդրություն:
Նա իր խոսքում նշեց, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և կրելու են այդ պատասխանատվությունը անկախ նրանից ընդդիմադիր են թե իշխանամետ:
«Մենք ինչ էլ լինի կանգնելու ենք իշխանության ավտոմատավորների դիմաց և նրանք փախնելու են մեր աչքերից: Կամ մենք Հայաստանը կմաքրենք քոչարյանասերժական աղբից, կամ նրանք հայաստանիցներից: Միջին տարբերակ չկա»-ասաց նա և ավելացրեց. Այնուհետև Փաշինյանը թվարկեց մարտի 1-ի զոհերի անունները՝ ասելով որ ինքը նրանցից յուրաքանչյուրն է և ասաց. «Ռոբերտ և Սերժ, դուք չեք մարսելու մեր արյունը , դուք խեղդվելու եք մեր արյան մեջ»:









