Օրանգուտաններին պլանշետային համակարգիչ կնվիրեն
Պլանշետային համակարգչի տեսքով արտասովոր խաղալիք հնարավոր է շուտով նվիրեն Տորոնտոյի կենդանաբանական այգու օրանգուտաններին: Apps For Apes (Հավելված պրիմատների համար) հավելվածի շնորհիվ մարդանման կապիկները կկարողանան տեսապատկերներ դիտել, երաժշտություն լսել, հնարավոր է նաև` տեսակոնֆերանսի համակարգից օգտվել:
«Մեր մեծ ծրագրերից մեկն այն է, որ անլար ինտերնետ կապ ապահովենք այգու տարածքում, որպեսզի տարբեր վանդակներում գտնվող կապիկները կարողնան համակարգիչների էկրաններին տեսնել միմյանց: Այս համակարգչային հավելվածը ստեղծված է այն կենդանիների համար, որոնք անազատության մեջ են ծնվել», - հայտնել է հավելվածի հեղինակ Դեվիդ Ցիմերանը:
Ըստ ծրագիրը ստեղծողների` վիդեոկապը հատկապես կարևոր է օրանգուտանների համար երկար կանադական ձմեռների ընթացքում, երբ նրանց փակ տարածքներում են պահում:
Այն մասին, որ օրանգուտանները կարող են սենսորային էկրան օգտագործել և զանազան հավելվածներ գործարկել, վկայում է Միլուոկիի կենդանաբանական այգու փորձը, որտեղ 3 օրանգուտանների ձագերն իրենք իրենց ճանաչում են էկրանին և տեսնում մեկ այլ տեղ գտնվող իրենց հորը:
Ըստ կենսաբանների` համակարգիչների հետ շփվելիս կապիկների պահվածքը ուսումնասիրելով կարելի է հասկանալ, թե նրանք ինչպես են որոշումներ կայացնում:










