Աճուրդի են հանվել «Օսկարի» արձանիկները

13:01 • 01.03.12

Լոս Անջելեսում Nate D. Sanders աճուրդի տանը միանգամից 15 «օսկար» արձանիկ է վաճառվել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 3 տրիլիոն դոլար, գրում է The Wrap-ը:

Օսկարի ամենաթանկարժեք արձանը վաճառվել է 588.5 հազ. դոլարով, այն 1942 թ.-ին հաձնվել է Հերման Ջ. Մանկեվիչին` «Քաղաքացի Քեյն» ֆիլմի սցենարի համար:

Նույն թվականին լավագույն ֆիլմի համար հանձնված արձանիկը վաճառվել է 274.5 հազ. դոլարով: Հատկանշական է, որ այդ արձանիկը մեկ անգամ էլ է աճուրդի հանվել, սակայն այդ ժամանակ դրա համար վճարվել է 95.6 հազ. դոլար:

Աճուրդում ներկայացված են եղել նաև «Հեծելախումբ», «Երկակի կյանք», «Որքան շատ, այդքան ուրախ», «Կայծակնային բարձունքներ» ֆիլմերին շնորհված արձանիկները: