Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

18:39 • 01.03.12

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես տեղեկանում ենք նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունից՝ նիստում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը և Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը:

Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: