Պրոխորովը խոստացել է ընտրվելու դեպքում ազատ արձակել Խոդորկովսկուն
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդների հետ հանդիպմանը խոստացել է մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում առաջին հերթին ազատ արձակել ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկիին:
«Իմ առաջին մարդասիրական ակտը կլինի Խոդորկովսկու ազատ արձակումը», - ասել է նա:
Խոդորկովսկին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման` նավթի յուրացման և փողի «լվացման» մեղադրանքով:









