Զոհված զինվորի մայրն Արմավիրից ցույցի եկել է տաքսիով և պնդում, որ երթուղայինները չեն աշխատում (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը Արմավիրից այսօր՝ կառավարության դիմաց բողոքի ցույցին եկել է տաքսիով, քանի որ երթուղայինները, նրա պնդմամբ, չեն աշխատել:
«Ամեն անգամ Հոկտեմբերյանից ցրտին-բորանին գալիս եմ, բացաայտե՛ք իմ որդու սպանությունը, սպանողին ու ես էլ չեմ գա կառավարության դիմաց»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Նանա Մուրադյանը:
Նշենք, որ Վալերիկ Մուրադյան ի գործը նախաքննության փուլում է գտնվում և տարիներ շարունակ չի բացահայտվում: Նանա Մուրադյանը բաց նամակ էր ուղղել ՀՀ ոստիկանապետին՝ պահանջելով աշխատանքից ազատել այն ոստիկանին, ով փետրվարի 23-ին իր պնդմամբ՝ նախագահի նստավայրի մոտ հրել էր իր ուսին և ճմռթել որդու լուսանկարը, ինչի կապակցությամբ Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն է նշանակել:
Նանա Մուրադյանն ասաց, որ չի հավատում այդ քննությանը և պահանջում է, որ «սադրիչ-ոստիկանը» հեռացվի համակարգից:
Զոհված զինծառայողների ծնողներից բացի, այսօր կառավարության դիմաց էին նաև սոցիալապես անապահովների «Հույսի ավան» բնակատեղի բնակիչները, ովքեր բողոքում էին իրենց սոցիալական և կենցաղային պայմաններից՝ ասելով, որ թաղաամսում չկա դպրոց, ինչպես նաև բացակայում են բազմաթիվ ենթակառուցվածքներ:









