Հանրապետական պատգամավորը դեմ է քվեարկել կառավարության օրինագծին
Այսօր Ազգային ժողովում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն դեմ է քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության ադնամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նյախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն:
Երեկ Ազգային ժողովում նույն օրինագծի քննարկման ժամանակ նույն Ռաֆիկ Պետրոսյանը դեմ էր արտահայտվել օրինագծին, և ասել էր, թե Ազգային ժողովը «տրյապկա մի սարքեք», նկատի ունենալով, օրրինագիծը չպետք է ընդունվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ը այսօր առաջին ընթերցմամբ ձայների 61 կողմ 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն:
Օրինագծի ընդունման օրը զուգադիպում է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադաձությունների 4-րդ տարելիցին։









