Նորածինը սառել է մեքենայում, մինչ ծնողները սահադաշտում էին

22:19 • 01.03.12

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում 4 ամսական աղջնակը 10 աստիճան ցրտի պայմաններում սառել է ավտոմեքենայի սրահում այն ժամանակ, երբ նրա ծնողները սահում էին սահադաշտում:

Նորածին Պոլինային ծնողները` Ելենա և Ռոման Տ.-երը, որոշել են մեքենայում թողնել այն բանից հետո, երբ փոքրիկը քնել է ճանապարհին, իսկ սահադաշտում չափազանց շատ մարդ է եղել, որպեսզի, ծնողների կարծիքով, երեխային հետները տանեին:

Հոր խոսքով երեխային մենակ թողնելուց 20 րոպե անց ինքը վերադարձել է, տաքացրել մեքենան, իսկ երբ վերադարձել են երկրորդ անգամ` մեկ ժամ անց, երեխային արդեն սառած են գտել:

Չնայած ծնողների բոլոր ջանքերին, երեխային հնարավոր չի եղել փրկել: Ոչինչ չի հաջողվել անել նաև տեղ հասած շտապօգնության աշխատակիցներին: Բժիշկները չեն բացառում նաև, որ երեխան առողջական ինչ-որ խնդիրների պատճառով մահացած լինի: Ծնողները հայտարարել են, որ նրանք իրենց երեխայի մահը չէին ուզում:

Զույգը ևս 2 երեխա ունի: