Ի՞նչ արժե մեկ մահապարտը

18:37 • 01.03.12

Պակիստանա- աֆղանական սահմանի Ցեղերի գոտում մահապարտ- ահաբեկչի ծառայությունների գինը 2 մլն ռուփի է (մոտ 22.000 դոլար), հայտնել է Հայբեր- Պահթունհվա նահանգի Լրատվության նախարար Միյան Իֆթիհար Հուսեյնը: Նահանգը Ցեղերի գոտու հետ ունի ընդհանուր վարչական սահման, որը ձգվում է աֆղանական սահմանի մոտ 700 կմ երկայնքով, և որտեղ պաշտոնապես, դեռ գաղութային ժամանակներից, չկան պետական իշխանություններ:

«Ցեղային Վազիրիստան գոտում մահապարտ ահաբեկիչ կարելի է գնել 2 մլն ռուփիով: Գնորդն ինքն է որոշում ինչպես նրան օգտագործել` մուսուլմանների՞, թե՞ այլ կրոնի հավատացյալների դեմ», - ասել է նա Փեշավար քաղաքում լրագրողների հետ հանդիպմանը:

Նախարարը կոչ է արել լրագրողներին մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: Նա բացասաբար է արտահայտվել ամերիկյան անօդաչու սարքերի` Ցեղերի գոտին գրոհելու վերաբերյալ` հայտնելով, որ «դրանք նպաստում են ահաբեկչության տարածմանը»:

Հուսեյնը նաև ընդգծել է, որ «խաղաղությունն ու հանգստությունը կարող են լքել նաև Պակիստանը», եթե Աֆղանստանում կայություն չհաստատվի:

Նա հույս է հայտնել, որ Աֆղանստանում ընդդիմության հետ բանակցությունների ճանապարհով կհաջողվի հասնել ազգային հաշտեցման: Այս կապակցությամբ նախարարը քննադատել է տալիբներին, քանի որ նրանք «գաղտնի բանակցություններ են վարում ԱՄՆ-ում ու Կատարում» և սպանում իրենց հայրենակիցներին` օգտագործելով մահապարտ-ահաբեկիչների: