Սատկել է աշխարհի ամենածեր ոչխարը (տեսանյութ)
12:34 • 01.03.12
Մեթուզելինա անունով աշխարհի ամենածեր ոչխարն ընկնելով ժայռից սատկել է, տեղեկացնում է BBC-ն, նշելով, որ կենդանին 25 տարեկան և 11 ամսեկան էր:
Նրա տերը` շոտլանդացի Ջոն Մաքիվերն ասել է, ոչխարի երկարակեցության գաղտնիքը նրա ատամներն են եղել: Կենդանին առողջ ատամներ է ունեցել, ինչը թույլ է տվել հեշտությամբ ծամել խոտը:
Placeholder









