Կքննարկվի Երևանի տրանսպորտի արդյունավետ կազմակերպման հարցը

18:34 • 01.03.12

Տիգրան Սարգսյանը այսօր կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց, որ երեկ Ազգային ժողովում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունն արծարծել է Երևան քաղաքում տրանսպորտի արդյունավետ կազմակերպման նոր առաջարկությունների քննարկման հարցը։

Մասնավորապես, պատգամավորները նշել են, որ հայ գիտնականները մշակել են տարբերակներ, որոնք կարող են օգտակար լինել։

Վարչապետը Երևանի քաղաքապետին առաջարկել է այդ թեմայով կազմակերպել քննարկում, որին, բացի խմբակցության անդամներից, կմասնակցեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Հանրային խորհրդի անդամներն ու հայ գիտնականները։