Եվրոգոտում գործազրկությունը հասել է 10.7%-ի

19:38 • 01.03.12

2012թ.-ի հունվարին եվրոգոտու երկրներում գործազրկությունը հասել է ռեկորդային 10.7%-ի: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Եվրամիության վիճակագրական վարչությանը, գործազրկության հունվարյան ցուցանիշներն ամենաբարձրն են վերջին 14 տարվա ընթացքում:

Եվրամիությունում ներկայում գործազուրկ է 17 մլն մարդ:

2011թ. հունվարին գործազրկությունը եվրոգոտում 10% էր: