Մոսկվայում սպանվել է հայ կին գործարար Իրինա Զիրոյանը

15:52 • 01.03.12

Մոսկվայի Тануки ճապոնական ռեստորանի սեփականատեր` Իրինա Զիրոյանը, սպանվել է սեփական ռեստորանում ճաշից հետո: Այս մասին հաղորդում է Известия-ն: Հարձակման զոհ է դարձել նաև Զիրոյանի թիկնապահը:

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Զիրոյանն իր թիկնապահ Վալերի Ֆիլատովի հետ ճաշից հետո դուրս եկել իր ռեստորանից: Ըստ հաստատության աշխատակիցների` ճաշելուց հետո Զիրոյանը գործնական հանդիպման է շտապել:

«Նա թիկնապահի հետ դուրս եկավ փողոց և գնաց մեքենայի ուղղությամբ: Սովորաբար մեքենան շենքի դիմաց է կայանված լինում, բայց այս անգամ ազատ տեղ չի եղել և մեքենան ստիպված են եղել թողնել հարևան շենքի մոտ», - պատմել են ռեստորանում:

Մուտքի մոտ` կնոջ և իր թիկնապահի վրա կրակ են բացել: Գործարար կինը տեղում մահացել է: Նրա 43-ամյա թիկնապահը հիվանդանոցում է` վերակենդանացման բաժնում` ծայրահեղ ծանր վիճակում: