Էրդողանը լուսանկարել է թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերին (լուսանկարներ)

19:58 • 02.03.12

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը լուսանկարել է աշխարհահռչակ թրքահայ լուսանակրիչ Արա Գյուլերին այսօր Ստամբուլում կայացած Մշակույթի և արվեստի մեծ մրցանակաբաշխությանը, այս մասին գրում է «Հյուրիեթը»:

Էրդողանը միջոցառման ընթացքում ինչ-որ լուսանկարչի ձեռքից վերցրել է նրա լուսանկարչական սարքն ու լուսանկարել Գյուլերին` որպես հարգանքի նշան: Այս ամենը` զարմացած ներկաների աչքի առաջ:

Մշակույթի և արվեստների մեծ մրցանակներ են տրվել 4 լուսանկարիչների: Մրցանակների հանձնման արարողությանը Էրդողանը ելույթով է հանդես եկել, ապա հանձնել մրցանակները:

Երբ Էրդողանը հանձնել է բոլոր 4 լուսանկարիչների պարգևները, նրանք միասին նստել են և այս անգամ էլ Թուրքիայի վարչապետը լուսանակրել է ամբողջ խմբին:

 

Recep Tayyip Erdoğan (R) takes a picture of Ara Güler. AA photo