Արգավանդում ամբողջությամբ այրվել են «Կրայսլերն» ու «Երազը»

18:10 • 02.03.12

Այսօր, մարտի 2-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգավանդի կամրջի մոտակայքում այրվում է միկրոավտոբուս, տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում են «Երազ» մակնիշի 61 ՏՕ 313 պետհամարանիշի և «Կրայսլեր» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.46-ին, մարվել` ժ 15.51-ին: