Սպանվել է «օրենքով գող» Էդուարդ Կակոսյանի քրոջորդին
Ռուսաստանի Սոչի քաղաքում սպանվել է 35-ամյա գործարար Թիմուր Մամումիան: Ինչպես հաղորդում է ռուսական Aif.ru կայքը, Մամումիան հայտնի «օրենքով գող», գործարար, 2010թ. սպանված Էդուարդ Կակոսյանի (մականունը` «Կարաս») քրոջորդին էր:
Դեպքը տեղի է ունեցել Սոչիի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում. դիմակավորված անձինք ներխուժել են սրճարան և գնդակահարել գործարարին:
Հավելենք, որ 2010թ. անհայտ անձանց կողմից սպանված Կակոսյանը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանի (մականունը`«Դեդ Հասան») մերձավոր շրջապատից էր, Սոչիում Դեդ Հասանին պատկանող ռեստորանների «նայողը»:
Բացի այդ, «Կարաս»-ին էին պատկանում Սոչիում գտնվող մի շարք սրճարաններ ու առևտրային կենտրոններ:









