Երևանում մեկնարկել է «ART expo 2012» ցուցահանդեսը

19:52 • 02.03.12

Նկարիչների միությունում մեկնարկեց «ART expo 2012»-ը, որը նվիրված է Երևանը որպես Գրքի 2012թ-ի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն և հայ տպագիր գրի 500-ամյա հոբելյանին:

«ART expo 2012»-ին ներկայացված են ավելի քան 200 ծրագրեր ու նախագծեր, որոնք անց են կացվում «Գրական Հայաստան», «Մեր անկախությունը 20 տարեկան է», «Համայնքային էքսպո», «Ավանդական արհեստ, արվաստ, կենցաղ» և այլ թեմատիկ խորագրերիր ներքո:

Ցուցհանդեսի բացմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջեց բոլոր 44 տաղավարներով: Նախագահն իր բարեմաղթանքը գրեց հայ գրատպության 500-ամյակին և Երևանը որպես գրքի մայրաքաղաք հռչակելու առիթով հրատարակված գիրք-ալբոմում, մասնվորապես նշելով. «Հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաք Երևանը իր մեջ ամփոփելով անցյալի մայրաքաղաքաների փառքն ու հիշատակը, աշխարհասփյուռ հայության հարատևության և ապագայի խորհրդանիշն է, ուստի բոլորիս պարտքն է պահել և պահպանել մեր ազգի բաբախող այդ սիրտը, օր օրի այն դարձնել բարեկեցիկ ու գեղեցիկ»:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագորղների հետ զրույցում նշեց, որ տարեցտարի մեծանում է ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը և որակական շարժ է տեղի ունենում:

«Մասնակիցները փորձում են ավելի հետարքրիր ներկայանալ, ինչը շատ կարևոր է մշակույթի ոլորտում: Սա նաև միջոց է բացահայտելու մեր արվեստի դրական և բացասական կողմերը»,- ասաց նա:

«ART expo 2012»-ին ներկա էին նաև բազմաթիվ մշակութային գործիչներ: Իսկ ցուցահանդեսին զուգընթաց մի շարք փոքրիկներ նկարում են իրենց պատկերացրած Երևանը:

Ի դեպ, առաջին անգամ «ART expo»-ն կազմակերպվել է 2009–ին: