Բելգիայի թագավորը կարող է հրաժարվել գահից. մամուլ
Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հաջորդ տարվա հուլիսին հնարավոր է հրաժարվի գահից որդու` արքայազն Ֆիլիպի օգտին:
Le Soir պարբերականի հաղորդմամբ`պատճառը թագավորի տարիքն է (78 տ.) և առողջական վիճակը, ընդ որում թագավորական պալատում այդ լուրը հերքում են: 2013-ին լրանում է թագավորի կառավարման 20 տարին:
2009 թ.-ին Բելգիայի Սենատը հաստատեց թագավորական ընտանիքի անդամներին ֆինանսական հատկացումների տրամադրման նոր իրավունքների սահմանումը, սակայն դրանք կկիրառվեն միայն արքայազն Ֆիլիպի գահ բարձրանալուց հետո: Երբ նա թագադրվի, ֆինանսական հատկացումներ կստանա միայն նրա դուստր Էլիզաբեթը, իսկ մյուս երեխաները կզրկվեն պետական հատկացումներից:









