Բին Լադենի աճյունը ծովում չէ. Wikileaks
Հաքերների կողմից գաղտնազերծված հետախուզական փաստաթղթերը ցույց են տվել, որ թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բին Լադենի մարմինը հատուկ չվերթով տեղափոխվել է ամերիկյան բժշկական կենտրոն:
Anonymous-ի հաքերների միջոցով Stratfor հետախուզության կենտրոնի մի քանի միլիոն գաղտնի ֆայլերը Wikileaks-ում հրապարակվելուց հետո պարզվել է, որ ահաբեկչի մարմինը ծովի վրա տարածելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Պակիստանում ահաբեկչի ոչնչացման մասին, Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը էլեկտրոնային նամակ է ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Իմ տվյալներով մարմինն արդեն մեզ մոտ է: Փառք Աստծո!»:
Իսկ կենտրոնի փոխնախագահն ի պատասխան նշել է, որ ահաբեկչի դին գտնվում է Կենտրոնական հետախուզական ծառայության ինքնաթիռում, որն ուղևորվում է Դելավեր նահանգ, մարմինը կհանձնվի Զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտ:
Հավելենք, որ պաշտոնական տվյալներով մուսուլմանական ավանդույթների համաձայն Բին Լադենի մարմինը «հանձնվել էր ծովին»:









