Թող մի քիչ էլ մեր պատգամավորները բացակայեն. Հեղինե Բիշարյան

12:05 • 02.03.12

Եթե այլ խմբակցությունների պատգամավորները բացակայում են Ազգային Ժողովի նիստերից, ապա «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորները նույնպես կարող են բացակայել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Բոլոր խմբակցությունների պատգամավորներն էլ բացակայում են խորհրդարանից, մի քիչ էլ թող Օրինաց Երկրի պատգամավորները բացակայեն, նրանք այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում մարզերում, իսկ հանձնաժողովներում մենք ակտիվ ներգրավածությամբ աշխատում ենք»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Անդրադառնալով Տիգրան Կարապետյանի այն հայտարարությանը, թե Հեղինե Բիշարյանը 59 ձեռնարկություն ունի, վերջինս ծիծաղելով պատասխանեց, որ Տիգրան Կարապետյանը «քիչ է ասել»:

«Եթե ավելի լուրջ, ես 9 տարի է Ազգային ժողովի պատգամավոր եմ և անգամ 9 քառակուսի մետր տարածք չունեմ»,- ասաց Հեղինե Բիշարյանը: