Հայաստանում կոնյակ արտադրողները թեքվում են դեպի գինեգործություն. Ավագ Հարությունյան

17:31 • 02.03.12

Խաղողագործության տեսակետից 2012թ. խոստումնալից է, քանի որ կառավարությունը զրոյացրել է գյուղացիների շուրջ 43 միլիարդ դրամ հարկային պարտքը, ինչը նշանակում է ջրի վճարի մեկանգամյա տնտեսում, սակայն առավել նպաստավոր են ոլորտի ընդհանուր տնտեսական զարգացումները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

«Շուկան այլ բնույթ է ստանում, կոնյակ արտադրողները թեքվել են դեպի գինի և այն դիտարկում են որպես կարևոր պրոդուկտ իրենց ստրատեգիայի մեջ, որովհետև նախորդ տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ կոնյակը շատ խոցելի է»,- նշեց գինեգործը՝ հավելելով, որ արտադրողներից ու պետությունից մեծագույն ջանքեր պահանջվեցին զրոյական վիճակի գալու համար:

Այն, որ գինու արտադրության պահանջարկը մեծանում է, ըստ Ավագ Հարությունյանի, նշանակում է, որ գյուղացին այս տարի կբարձրացնի խաղողի մթերման գինը: Եթե 2010 և 2011թթ գրանցվել է համապատասխանաբար 130 և 180 դրամ գին, ապա այս տարի կհասնի վասարվի 200–ի:

«Արարատյան դաշտի խաղողը կհավասարվի «Արենիին», և այն էլ կբարձրանա՝ իր հետ տանելով սովորական խաղողի գինը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խաղողի գնի աճը ողջունելի է, եթե ոչ սպառողի, ապա պետության համար:
Կառավարության կողմից գյուղացիներին 43 միլիարդ հարկեր ներելուն Ավագ Պետրոսյանը միանշանակ չի վերաբերվում և միանաշնակ չի կարող ասել՝ լա՞վ է, թե վատ, քանի որ հարցն ունի նաև բարոյական կողմ. հավասարության նշան է դրվում անպարտաճանաչ և պարտաճանաչ գյուղացու միջև, ով միշտ բարեխղճորեն կատարել է պետության նկատմամբ իր պարտավորությունները:

« Հիմա հարևանը հարևանին ձեռ է առնում, ասում է՝ «տեսար, ես տասը տարի չվճարեցի, պետությունն ինձ ներեց, իսկ վճարեցիր , քո երեխայի բերանից կտրեցիր, և մենք հիմա հավասար ենք»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Սա ըստ նրա՝ հարիր չէ իրավական պետությանը, և ասաց, որ եթե կարելի էր ներել տույժ- տուգանքները, ապա ոչ մայր գումարը:

Հարցին, թե ինչու հայկական գինոգործներին չհաջողվեց ռուսական շուկայում ապահովել այնպիսի ներկայացվածություն, ինչպիսին ունեն վրացիները, գինեգործը պատասխանեց ասելով, որ երբ ռուսներն ասում են կոնյակ, հասկանում են հայկական կոնյակ, երբ ասում են՝ գինի, հասկանում են՝ վրացական գինի։

Կան նաև վիճակագրական տվյալներ. ռուսական շուկայում ,մեր ներկյացվածությունը ավանդաբար այսպես է. 96 տոկոս կոնյակ և 0.003՝ գինի, իսկ Վրաստանի պարագայում մոտավորապես հակառակն է:

Սա Ավագ Հարությունյանը համարում է վրացական պետության երկարատև ջանքերի և աշխատանքի արդյունք:
Իսկ երբ վրացական գինիները ռուսական շուկայից դուրս էին մղվում մոլդավական՝ օրական 70 յաթանասուն միլիոն շիշ խմբաքանակ կազմող գինիների կողմից, գինեգործի մեկնաբանությամբ միայն պետության աջակցությամբ կարող էին հայ արտադրողները մտնել ռուսական շուկա: Եվ մյուս կողմից էլ հայկական կոնյակ արտադրողներին սա այնքան էլ ձեռնտու չէր :

«Եվ ստացվեց, որ գինեգործները պետք է պայքարեին և՛ կոնյակ արտադրողների , և՛ պետության դեմ»:
Ինչ վերաբերում է պետական մակարդակով լոբբինգին, ապա ըստ Գինեգործների միության նախագահի՝ ռուսական շուկայից դուրս մղվելուց հետո, դեպի Եվրոպա հայացքն ուղղած Վրաստանի պետությունը այս ուղղությամբ ջանքեր գործադրեց և ստացավ արդյունք: