Բրիտանիայում 13-ամյա տղայի ղեկավարած բանդան ամիսներ շարունակ բռնաբարել է աղջկա

11:27 • 02.03.12

Լոնդոնում քննվում է 8 անչափահասների նկատմամբ հարուցված քրեական գործը: Բանդան, որի ղեկավարը 13-ամյա տղա է, ամիսներ շարունակ բռնաբարել է մի աղջկա:

Հանցավոր գործողություններն իրականացվել էին 2009 թ.-ի սեպտեմբերից 2010 թ.-ի մարտ ամիսներին, իսկ դրդապատճառը եղել է 11-ամյա աղջկան ծաղրուծանակի ենթարկելը և ընկերների առաջ «սխրագործություներով» հպարտանալը:

Խմբակային բռնաբարությանը մասնակցել է 8 անչափահաս, իսկ վերջին անգամ աղջկան բռնաբարել են McDonald's սրճարանի զուգարանում:

Որպես ապացույց դատարան ներկայացվել են նաև պոռնոգրաֆիկ բովանդակությամբ տեսանյութեր, որը հայտնաբերվել էր բանդայի անդամներից մեկի բնակարանի խուզարկության ժամանակ:

Դատարանում մեղադրյալներից մեկի մայրը, ում նոութբուքում հայտնաբերվել էին բռնաբարության լուսանկարներ, հայտարարել է, որ պոռնոգրաֆիան իրեն է պատկանում, և որ նա դա պահել է հետաքրքրությունից դրդված: