Սուրճը խրոնիկ հիվանդություններ չի առաջացնում. գիտնականներ
Սինգապուրի Ազգային Համալսարանի փորձագետները հայտարարել են, որ սուրճ խմելը խրոնիկ հիվանդություններ չի կարող առաջացնել, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:
«Մենք չենք ուզում այս հայտարարությամբ մարդկանց կոչ անել որպեսզի սուրճ խմեն, բայց նրանք պետք է իմանան, որ եթե հատուկ հիվանդություններով չեն տառապում, որոնց ժամանակ արգելված է սուրճ խմելը, ապա շատ հանգիստ կարող են վայելել այն», - ասել է Համալսարանի պրոֆեսոր Ռոբ վան Դամը:
Գիտնականների նոր հայտարարությունը հերքում է նախորդ վարկածները, որ սուրճ խմողները կարող են հիվանդանալ քաղցկեղով կամ սրտային հիվանդություններով: Գիտնականները հավաստիցանում են, որ սուրճի չափավոր օգտագործումը կարող է նույնիսկ բուժիչ դեր ունենալ վերոնշյալ հիվանդությունների համար:
«Իրարամերժ բացմաթիվ կարծիքներ կային, այդ պատճառով մենք որոշեցինք կրկին ուսումնասիրել այս խնդիրը», - ասել է հետազոտության հեղինակ Աննա Ֆլոգելը:










