Պայթյուն ուկրաինական հանքում. 6 մարդ ստորգետնյա գերության մեջ է
Ուկրաինայում, նվազագույնը 6 մարդ փակված է մնացել Դոնեցկի մարզի Ենակիևո քաղաքի մոտակայքում գտնվող անօրինական մի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեղում աշխատանքներ ծավալած փրկարարների տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 29-ի երեկոյան, սակայն արտակարգ պատահարի վերաբերյալ տեղեկություններ են ստացվել միայն մարտի 1-ին:
Նախնական տվյալներով, պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ անվտանգության կանոնների կոպիտ խախտումը: Հանքահորում նույնիսկ օդափոխության համակարգ չի եղել:









