ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Եղիազարյանի եղբորը հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել

22:34 • 02.03.12

Ռուսաստանի քննչական կոմիտեն հեռակա կարգով խոշոր մասշտաբներով խարդախություն կատարելու համար մեղադրանք է ներկայացրել Արտյոմ Եղիազարյանին` ՌԴ պետդումայի պատգամավորական լիազորություններից զրկված Աշոտ Եղիազարյանի (նկարում) եղբորը, և տվյալ գործով անցնող`Վիտալի Գոգոխիային, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:

«Քննիչի վճռում ասվում է, որ Ա. Եղիազարյանը, Վ. Գոգոխիայի և այլ անձանց հետ համատեղ հակաօրինական կարգով և անհատույց ձեռք են բերել Դմիտրի Գարկուշային պատկանող սեփականության իրավունքները («Խեկխեմ» և «Խամֆաստ» ընկերությունների բաժնետոմսերը և «Դեկորիում» ՓԲԸ-ի պարտավորությունները` 3.310.053.059 ռուբլի չափով) դրանք տնօրինել են սեփական հայեցողությամբ, որով զգալի վնաս են հասցրել»,- հաղորդել է գործով տուժողների դատապաշտպան Ռուբեն Մարգարյանը: