ԵՄ-ը Սիրիայի ազգային խորհուրդը ճանաչել է սիրիացիների «օրինական ներկայացուցիչ»

18:13 • 02.03.12

Եվրամիության 27 երկրները, ավարտելով Բրյուսելում երկօրյա գագաթնաժողովը, Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարել են սիրիացիների «օրինական ներկայացուցիչ»:

«ԵՄ-ն աջակցում է սիրիական ըդդիմությանը, նրա` ազատության համար պայքարը, արժանապատվությունը, ժողովրդավարությունը և կոչ է անում ընդդիմության բոլոր անդամներին միավորվել նոր Սիրիայի համար, որտեղ բոլոր քաղաքացիներն օժտված կլինեն հավասար իրավունքներով», - ասված է գագաթնաժողովի վերջնական փաստաթղթում:

Գագաթնաժողովի մասնակիցները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ են արել հրաժարական տալ` ճանապարհ հարթելով երկրում ժողովրդավարության ստեղծմանը:

Բացի այդ, ԵՄ առաջնորդները սիրիական իշխանությանը կոչ են արել ապահովել օտարերկրացի քաղաքացիների, այդ թվում լրագրողների անվտանգությունը, ինչպես նաև չխոչընդոտել անկախ մարդասիրական գործակալությունների մուտքը: