«Եվրատեսիլ 2012»-ում Մեծ Բրիտանիան 75-ամյա երգիչ կներկայացնի (տեսանյութ)

13:13 • 02.03.12

Մեծ Բրիտանիան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթին կներկայացնի 75-ամյա երգիչ Էնգելբերտ Համփերդինքը: Երգիչը մեծ պատիվ է համարել մրցույթին մասնակցելը, գրում է BBC News-ը:

Երգի հեղինակները Մարտին Տերեֆեն և Սաշա Սքարբեքն են, ովքեր Ջեյմս Բլանթի «You're Beautiful» երգի հեղինակներն են:

75-ամյա երգիչը 45 տարվա երժշտական փորձ ունի, վաճառել է ավելի քան 150 մլն ձայնասկավառակ: Նա մեծ հաջողության էր հասել «Release Me» երգի շնորհիվ, որը ժամանակին առաջ է անցել The Beatles-ի «Strawberry Fields» երգից:

Բրիտանական թոփ 20-ում նրա երգերը վերջին անգամ տեղ են գտել 40 տարի առաջ: