Մուսուլման կանայք ֆուտբոլ կխաղան հիջաբով. ՄԱԿ

15:59 • 02.03.12

Միավորված ազգերի կազմակերպությունը FIFA-ին կոչ է արել թույլ տալ մուսուլման կանանց ֆուտբոլ խաղալ հիջաբով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

FIFA-ի նախագահին հասցեագրված նամակում նշվում է, որ այդ կերպ բոլորը հավասար հնարավորություններ կստանան ֆուտբոլ խաղալու համար:

Ֆուտբոլ խաղալիս հիջաբ կրելն արգելվել էր դեռ 5 տարի առաջ` անվտանգության նկատառումներից ելնելով:

Անցած տարի հունիսին Իրանը ստիպված եղավ հրաժարվել Հորդանանի հետ օլիմպիական նախընտրական մրցաշարին մասնակցելուց, քանի որ իրանուհիները հրաժարվել էին խաղադաշտ դուրս գալ առանց հիջաբի: