Ֆրանսիան փակում է Դամասկոսում իր դեսպանատունը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ որոշել է փակել Դամասկոսում ֆրանսիական դեսպանատունը` այդ երկրում չդադարող բռնությունների պատճառով:
«Այն ինչ կատարվում է Սիրիայում սկանդալային է, Հոմսը կարող է ոչնչացվել: Մենք որոշում են կայացրել փակել մեր դեսպանատունը», - ասել է նախագահը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում փակել էին Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան:









