Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ

09:31 • 02.03.12

Գերմանիայի Էգելսբախ համայնքում թեթևաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչների տեղեկություններով՝ առնվազն երեք մարդ է զոհվել, մնացածն անհայտ կորած են համարվում:

Cessna ինքնաթիռում վթարի ժամանակ գտնվել է 6 մարդ` 4 ուղևոր և անձնակազմի 2 անդամ։

Դեպքի մանրամասները ճշտվում են: