Google-ն օնլայն հեռարձակմամբ կցուցադրի Մեծ թատրոնի բալետները

18:06 • 02.03.12

Մարտի 11-ից YouTube-ի հատուկ ալիքով Մոսկվայի Մեծ թատրոնի բալետային ներկայացումների ուղիղ հեռարձակումները:

Ռուսական լրատվամիջոցների համաձայն` Մեծ թատրոնը Google ընկերության և Pathe Live ու Bel Air Media կինոթատրոնների ցանցի հետ համատեղ սկսում է բալետային ներկայացումների օնլայն հեռարձակումները: Դրանք կարելի է դիտել www.youtube.com/bolshoi հասցեով:

Ներկայացումներն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն նաև տարբեր երկրների կինոթատրոններում: Այս միջազգային նախագծի հիմնական նպատակը Մեծ թատրոնի հանդիսատեսի քանակի մեծացումն է:

2010թ.-ից տասնյակ երկրների կինոթատրոններում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայում, Բրազիլիայում, Ճապոնիայում, անցկացվել են ինը բալետի, ինչպես նաև Մեծ թատրոնի հիմնական շենքի վերականգնմանը նվիրված Գալա- համերգի փորձնական հեռարձակումներ: Հանդիսատեսների ընդհանուր թիվն գերազանցել է 2.2 միլիոնը:

Google-ն օնլայն հեռարձակմամբ կցուցադրի Մեծ թատրոնի բալետները