Կիևյան փողոցում 2 տղամարդ վայր են ընկել 6մ բարձրության պատնեշից
Մարտի 1-ին, ժամը 21.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ նրանք ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց շենքի հետնամասում գտնվող 6 մ բարձրության պատնեշի վրա զրուցելիս անզգուշությամբ վայր են ընկել:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:









