Անֆիսա Չեխովան ու Ֆիլիպ Կիրկորովը` սեքս-խորհրդանիշներ. հաջորդում են նախագահի թեկնածուները
Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնի անցկացրած հարցումը պարզել է, որ հայտնի մարդկանց շրջանում ռուսներն ամենասեքսուալն են համարում հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովային ու երգիչ Ֆիլիպ Կիրկորովին:
«Սեքսուալության սանդղակի» համաձայն` տղամարդկանց շրջանում սեքս-խորհրդանիշ են համարվում Նատաշա Կորոլյովայի ամուսին, մերկապարող Տարզանը` Սերգեյ Գլուշկոն, ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը, նախագահի մեկ այլ թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: Հնգյակը եզրափակում է երգիչ, «Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը:
Այնուհետև հաջորդում են երգիչներ Դիմա Բիլանը, Ստաս Միխայլովը, շոումեն և դերասան Դմիտրի Նագիևը, դերասան Վլադիմիր Մաշկովը և հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը: Ցուցակում են նաև հաղորդավար Իվան Ուրգանտը, դերասաններ Կոնստանտին Խաբենսկին, Միխայիլ Պորեչենկովը, հումորիստ Մաքսիմ Գալկինը, Սերգեյ Բեզռուկովը, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին:
Կանանց շրջանում Չեխովային հաջորդում են երգչուհիներ Վերա Բրեժնևան, Աննա Սեմենովիչը, Ալլա Պուգաչովան և Ժաննա Ֆրիսկեն: Ցուցակում են նաև երգչուհի Լոլիտա Միլյավսկայան, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան: 13-րդ հորիզոնականում է հայտնվել նաև Սանկտ Պետերբուրգի նախկին նահանգապետ, Դաշնային խորհրդի ներկայիս նախագահ Վալենտինա Մատվիենկոն:









