Լենինի դամբարանը ժամանակավորապես փակվում է
Խորհրդային դարաշրջանի գլխավոր խորհրդանիշը` Լենինի դամբարանը, վերանորագման աշխատանքների պատճառով, մարտի առաջին կեսին ժամանակավորապես կփակվի, տեղեկացնում է directadvert.ru կայքը:
Միաժամանակ կփակվի նաև Կրեմլի պատի հայտնի գերեզմանոցը: Նշվում է, որ յուրաքանչյուր տարի մեկ մամ երկու անգամ պրոֆիլակտիկ նպատակներով դամբարանը փակվում է:
Սակայն մասնագետների կարծիքով` Լենինի մարմնի հանդեպ այսքան մեծ ուշադրությունը կբերի նրան, որ հնարավոր կլինի այն պահել հավերժ:










