Կիպրոսի տատիկներին կարող են ազատազրկել մոլախաղերի հակման համար
Երեկ 70-98-ամյա ավելի քան 40 կիբրոսաբնակ կանայք մարտի 10-ին դատարան ներկայանալու ծանուցագիր են ստացել և պետք է օրենքի առաջ պատասխան տան մոլախաղերի հանդեպ իրենց հակման համար:
Ծեր կանանց մինչև 6 ամսվա ազատազրկում և 750 եվրո տուգանք է սպառնում, հաղորդում է vesti.ru-ն:
Գործը շարունակվում է 2010–ից, երբ հարևանների հաղորդմամբ, ոստիկանությունը Լիմասոլ քաղաքի տատիկներից մեկի առանձնատուն էր այցելել և հայտնաբերել, որ այնտեղ տարեց կանայք փողով թղթախաղ են խաղում: Խաղադրույքները մեծ չէին` 5-10 եվրո: Սակայն երկրում, ուր մոլախաղերը արգելված են, դա բավարար է պատասխանատվության ենթարկելու համար:
Ոստիկանական այցից հետո անցած ժամանակահատվածում կանանցից 2-ը արդեն մահացել են, ևս 2-ը հիշողությունն են կորցրել:
Մեղադրյալներից ամենատարեցը` 98-ամյա Եվտիսիան լրագրողներին հայտնել է. «Ես դատարան չեմ գնա: Ինչ ուզում են թող անեն»:









