Պայթյուն լիտվական նավթագործարանում
Լիտվայի Մաժեյկայ բնակավայրում գտնվող նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել մազութի խորքային վերամշակման հատվածում:
«Շարժական վակումային սարքի վրա կատալիզատորի բեռնման պահին պայթյուն է որոտացել», - հայտնել է գործարանի ներկայացուցիչը:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան: Դեպքի պատճառների հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել:









