Լեւոն Տեր-Պետրոսյանը` ՀՅԴ առաջնո՞րդ
Թուրքական Radikal-ն անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդի որոշման մասին արած հայտարարություններին: Սակայն թյուրիմացաբար ՀԱԿ առաջնորդին ներկայացրել է որպես Հայ Յեղափոխական Դաշնակցության առաջնորդ:
«Հայոց Ցեղասպանության պնդումների հարցում շատ կոշտ դիրքորոշում ունեցող Դաշնակցության կարծիքով Ֆրանսիայում տեղի ունեցածը Սարկոզիի հերթական խաղն էր: Հայ Դաշնակցական Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերով, Սարկոզիի միակ մտահոգությունը եղել է առաջիկա ընտրություններում ֆրանսահայերի քվեները ստանալը: Հայոց Ցեղասպանությունը ևս մեկ անգամ օգտագործվեց քաղաքական շահեր հետապնդելու համար», - գրել է Radikal-ը:









