Ռուսաստանում կինը նորածնին նետել է 14-րդ հարկից. փոքրիկը բարձր լացում էր

13:55 • 02.03.12

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակչուհի 27-ամյա Եկատերինա Մորկովկինան իր 4-ամսական երեխային, բարձր լացելու պատճառով նետել է 14-րդ հարկից, տեղեկացնում է Life News-ը:

Երեխան ծանր մարմնական վնասվածքներից տեղում մահացել է :

Մոր խոսքերով` նա դիմել է այդ քայլին, քանի որ երեխայի ուժեղ լացը խանգարել է իրեն քնել: Նետելով երեխային, Եկատերինան անխռով պառկել է քնելու:

Կինը ձերբակալված է: Ոստիկանները փորձում են պարզել, թե որտեղ է եղել Եկատերինայի ամուսինն այդ գիշեր:

Նշենք, որ ծանր ծննդաբերությունից հետո, բժիշկները 27-ամյա կնոջը հաշվառել են հոգեբուժարանում: