Թող ոչ ոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ այլ ուժերի ստվերներ չփնտրի. Նաիրա Զոհրաբյան

12:56 • 02.03.12

Ես համաձայն եմ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այն դիտարկման հետ, որ Վարդան Օսկանյանի՝ մեզ միանալը ոչ մեկի հետ կապ չունի: Այս մասին այսօր ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկվա Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդի ելույթին:

«Ընդհանրապես, թող ոչ ոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ այլ ուժերի ստվերներ չփնտրի»,- ասաց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագծի հակասահմանադրականյ Ճանաչելու՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշմանը, նա դատապարտեց այն։:

«Դա միանշանակ թուրքական լոբբինգի արդյունք էր, և ես խոսել եմ Ֆրանսիայի մեր գործընկերների հետ, նրանք պատրաստ են կրկին օրինագիծը ներկայացնել Ֆրանսիայի խորհրդարան»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանն էլ, անդրադառնալով համամասնական-մեծամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալմանն ասաց, որ իրենց կուսակցությունում եղել են տարբեր կարծիքներ և ամեն մեկը քվեարկել են այնպես ինչպես գտել են նպատակահարմար: «Ես, օրինակ, դա ժամանակավրեպ եմ համարել և քվեարկել եմ դեմ, մյուսը, ասենք, կողմ է քվեարկել: Դրա մեջ ոչինչ չկա»,- ասաց Սամվել Բալասանյանը: