NASA-ից գողացել են Միջազգային տիեզերակայանի կառավարման ծածկագրերը
Գողացել են Միջազգային տիեզերակայանի կառավարման (ՄՏԿ) ծածկագրերով նոութբուքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, տվյալները համակարգչի հիշողության մեջ են պահվել չծածկագրված վիճակով:
Գողությունը, ենթադրաբար, կատարվել է անցած տարվա մարտին, ինչի մասին հայտնի է դարձել միայն հիմա` անցկացված ներքին հաշվառման արդյունքում:
Չարագործները, հավանաբար, հասանելիություն են ստացել այնտեղ պահվող տեղեկություններին, սակայն դրանցից կարող էին օգուտ քաղել միայն այն դեպքում, եթե ձեռքի տակ ունենային ՄՏԿ-ի կառավարման համար անհրաժեշտ այլ տվյալներ:
ՄՏԿ-ի գլխավոր տեսուչ Փոլ Մարթինը ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր զեկույցում նշել է, որ ընդհանուր առմամբ, երկու տարվա ընթացքում հանցագործները գողացել են կարևոր տեղեկություններ պարունակող 48 տարբեր տեսակի սարքեր:
Daily Mail-ի համաձայն` այդ ժամանակաշրջանում NASA-ի կիբերանվտանգության ոլորտում գրանցվել է ավելի քան 5.408 խախտում: Տեղեկությունների հասանելիության հետևանքով վնասը կազմել է մոտ 7 մլն դոլար:










