Բջջայինը լիցքավորելու էլեկտրական դիմակ է ստեղծվել

16:30 • 02.03.12

Բրազիլացի Ժուաո Պաուլո Լամոլիան նոր լիցքավորման սարք է ստեղծել, որն ունակ է օգտագործել մարդու շնչելու և արտաշնչելու էներգիան, տեղեկացնում է membrana.ru-ն:

Էլեկտրական AIRE դիմակը հնարավոր է օգտագործել ցանկացած իրավիճակում, նույնիսկ քնած ժամանակ և այդպես լիցքավորել բջջային հեռախոսը կամ սմարթֆոնը:

«Դիմակով կարող եք վազել, քայլել, այն կարող եք օգտագործել նույնիսկ երբ գիրք եք կարդում»,- ասել է Լամոլիան, ով իր հայտնագործության համար red dot փառատոնի ժամանակ է արժանացել հատուկ դիզայներական մրցանակի:

Դիմակի ներսում փոքրիկ տուրբիններ են, որոնք նույնիսկ թեթև քամու դեպքում պտտվում են ու էներգիա արտադրում:

Բջջայինը լիցքավորելու էլեկտրական դիմակ է ստեղծվել