Nissan-ը շատ էժան մեքենաներ կարտադրի

15:42 • 02.03.12

Ճապոնական Nissan Motor ավտոկոնցեռնը մտադիր է 2014թ. էժան մեքենաներ արտադրել հատուկ զարգացող շուկաների համար: Ճապոնական Nikkei թերթի համաձայն`մեքենաները կարտադրվեն ընկերության հին` Datsun բրենդով: Սա, կլինի առաջին բրենդը` ստեղծված հատուկ զարգացող շուկաների համար:

Ընկերությունը դիտարկում է նորույթի արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում իրականացնելու հնարավորությունը, այն ժամանակ, երբ սկզբնապես մեքենաները կհավաքվեն Հնդկաստանում ու Ինդոնեզիայում: Մեքենաների գինը կլինի 500.000 իեն ($6. 200):

Մեծությամբ երկրորդ ճապոնական ավտոարտադրողը հույս ունի տարեկան վաճառել 300.000 Datsun:

Ներկայում ընկերությունն արագ զարգանում է մասնավորապես Հնդկաստանում Ashok Leyland Ltd-ի հետ համագործակցության ու Բրազիլիայում գործող նոր գործարանի շնորհիվ:  

Nissan-ը շատ էժան մեքենաներ կարտադրի